fbpx
Երևան

«Անկախ դիտորդ»-ը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների մասին զեկույցը

«Անկախ դիտորդ»-ը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին վերաբերող զեկույցը.

2018 թ. սեպտեմբերի 23-ին Երևան քաղաքի ավագանու ավագանու ընտրությունների քվեարկության օրը «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի 95 ընտրական տեղամասերում և բոլոր 10 Տարածքային ընտրական հանձնաժողովներում: Միաժամանակ ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև առանձին դիտարկվող տեղամասերում առաջացող խնդիրների կանխման և լուծման նպատակով գործել են 17 դիտորդական շրջիկ խմբեր: Առաքելության մեջ ներգրավված է եղել շուրջ 230 դիտորդ:

Ամփոփելով դիտարկման նախնական արդյունքները՝ «Անկախ դիտորդ» դաշինքն արձանագրել է․

1. Քվեարկությունը տեղի է ունեցել ցածր, բայց ազատ մասնակցության պայմաններում:

2. Ի տարբերություն Երևանի ավագանու նախորդ ընտրությունների` հասարակական կազմակերպությունների անունից դիտորդ հանդես եկող, սակայն թեկնածուների շահերը ներկայացնող անձինք չեն նկատվել, սակայն մի քանի տեղամասերում նկատվել է մեկ չհավատարմագրված լրատվամիջոց` Պրեսս N9:

3. Նախընտրական քարոզչության ընթացքում բացահայտված խախտումների և չարաշահումների վերացման ուղղությամբ իրավասու մարմինները՝ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ՀՀ Ոստիկանությունը, այլ իրավապահ մարմիններ ցուցաբերել են ավելի ակտիվ գործունեություն:

4. Քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում, քվեաթերթիկների հաշվարկման փուլում թվաբանական կեղծիքներ չեն գրանցվել:

5. Քվեարկության մասնակցության և ձայների բաշխման պաշտոնական տվյալներում օրինաչափության վիճակագրական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ձայների բաշխվածությունը հնարավորինս համաչափ է:

Այս տարի «Անկախ դիտորդ» դաշինքն իրականացրել է նաև նախընտրական քարոզարշավի մեդիա մոնիթորինգ, որի արդյունքում պարզվել է, որ հեռուստաալիքները և առցանց լրատվամիջոցներն ակտիվ լուսաբանել են այդ ընթացքը: Երկու հարթակներում էլ քարոզարշավի լուսաբանման ակնհայտ կողմնակալության դեպքեր ընդհանուր առմամբ չեն հայտնաբերվել:

Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ այդ հարթակներում հակաքարոզչություն չի իրականացվել, պարզապես դրանք եղել են հիմնականում այնպիսի հայտարարությունների միջոցով, որոնցում անուններ չեն հիշատակվում, բայց ակնհայտորեն սլաքներն ուղղվում են այս կամ այն շրջանակին: Հակաքարոզչության այս մեթոդն առավել կիրառելի է եղել Facebook սոցիալական հարթակում:

Դիտարկումների արդյունքում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը եզրակացրել է, որ 2018թ. սեպտեմբերի 23-ի Երևանի ավագանու ընտրություններն անցել են ժողովրդավարական ընտրությունների կարևորագույն սկզբունքների պահպանմամբ:

Զեկույցում ներկայացվել են նաև առաջարկություններ` ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։

2019թ․ մարտի 25-ին «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի շրջանակում «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից 2018թ. դեկտեմբերի 9-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների դիտարկման զեկույցի աշխատանքային տարբերակի քննարկման ընթացքում ներկայացվեց նաև 2018 թ. սեպտեմբերի 23-ի Երևան քաղաքի ավագանու ընտրությունների դիտարկման զեկույցը։

Ավելի մանրամասն՝ Զեկույցում

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ