fbpx
Տնտեսություն

19:40 9/10/2019

Անկախության օրը 15 հազար մարդ է այցելել Գյումրի, բայց ՀԴՄ-ները նույն քանակի են եղել, ինչ նախորդ օրերին. վարչապետ

Այսօր տեղի ունեցած «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ելույթ ունեցավ: Իր ելույթում նա անդրադարձավ մասնակիցներից մեկի պատմությանը «վարքագծային ծուղակի» մասին: Խոսելով քաղաքացու կողմից վարքագծի փոփոխության կարևորության մասին՝ օրինակ բերեց.

«Գյումրիի օրինակը բերեմ, տեղյակ եք, որ Անկախության տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, այցելել է 15 հզր մարդ, այդ օրը ռեստորաններում, սրճարաններում տեղ չկար, և ինձ համար հետաքրքիր էր, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրը ի՞նչ շարժ է արձանագրել. պարզվեց, որ ՀԴՄ կտրոնները քանակով տպվել են նույն չափ, ինչքան նախորդ օրերին, ասենք 15 օր առաջ: Ընդամենը առևտրի ծավալը 10 մլն դրամով ավելացել է, բայց կտրոնների թիվը չի փոխվել:

Սա շատ վատ նորություն է, ես գործընկերություն ասելով սա նկատի ունեմ, իհարկե, Գյումրիի մեր հարգելի գործարարները իմացել են, որ հարկայինն այդ օրը ռեյդ չի անելու, ոչ մի բան չի լինելու, բայց ասում են ուշադրություն, չէ՞, կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային գործողություն է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար աննախադեպ հնարավորություն ր, բայց Գյումրիի բիզնեսն իր հերթին կես քայլ պետք է անի՞, թե՞ չէ»,:

Վարչապետը հավելեց, որ տնտեսական հեղափոխությունը չի կարող մենախոսություն լինել, դա պետք է երկխոսություն լինի:

Վերեվ