fbpx
Իրավական

Անլրջացնում ենք գործընթացը․ Արթուր Դավթյանը՝ Քոչարյանի պաշտպաններին

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բացարկի միջնորդությանը մեղադրող կողմը և տուժողի պաշտպան Սեդա Սաֆարյանը չմիացան:

Երկրորդ նախագահի պաշտպաններն իբրև դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմք նշում էին այն, որ երկու վերաքննիչ բողոք մակագրվել է նույն դատավորին: Նրանք բարձրացրեցին դատարանի օրինականության խնդիրը, քանի որ կասկածի տակ են դնում քրեական գործերի բաշխման օրինականությունը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով միջնորդությանը, նշեց՝ այդ գործընթացին՝ գործերի բաշխման գործընթացին միջամտելը հանցագործություն է:

«Մեր գործընկերները դրա վերաբերյալ տեղեկություններ ունենալու դեպքում անպայման պետք է հայտնեն, վստահ եմ՝ չեն վարանի, կհայտնեն, բայց ուղղակի կասկածներով փորձել դատարանին տանել ինքնաբացարկի, սրանով անլրջացնում ենք գործընթացը»,- ասաց նա:

Սեդա Սաֆարյանն էլ նշեց՝ ընդհանրապես դատարանին բացարկ հայտնելու ավելի հիմնավոր պատճառներ կան, իսկ ներկայացվածը ձևական է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ