fbpx
Հասարակություն

Աննա Հակոբյանը մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփել է ԱՄՆ այցը

«Իմ քայլը» և «City of smile» («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 27-ին մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում ամփոփել է ապրիլի սկզբին ԱՄՆ կատարած երկշաբաթյա այցը, նաև պատասխանի լագրողների հարցերին:

Հանդիպմանը մասնակցում են նաև «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «City of smile» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը տեղեկացրել է. «Այցը սկսել ենք Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսում, Կոնգրեսի գրադարանում: Կոնգրեսմենների հետ հանդիպումներ ենք ունեցել, որտեղ Աննա Հակոբյանը ելույթ է ունեցել: Խաղաղության միջազգային «Քարնեգի» հիմնադրամում խոսել է «Կանայք հանուն խաղաղության» հիմնադրամի մասին: Ունեցել ենք համայնքային հանդիպումներ, հետո այցը շարունակել ենք Բոստոնում, որտեղ կրկին հանդիպում ենք ունեցել հայ համայնքում, մասակցել երեկույթի՝ նվիրված «Իմ քայլը», հիմնադրամին, որտեղ ներկայացրել ենք մեր ծրագրերը: Շարունակել ենք հանդիպումները հայ համայնքի հետ տարբեր ձևաչափերով. հիմնական հանդիպումը եղել է« Ալեքս» թատրոնում, որին մասնակցել է մոտ 1500 հոգի: Մասնակցել ենք նաև հյուպատոսության 15-ամյակին նվիված հանդիպմանը: Հավաքել ենք 1 մլն 60 հազար դոլար, որից 500 հազարը կստանանք էն պարագայում, եթե մեր ծրագրերը 6 ամսվա ընթացքում հավուր պատշաճի իրականացնենք: Այդ պայմանը դրվել է «Մանուկյան հիմադրամի» կողմից»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ