ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը փետրվարի 21-ին այցելել է Բեժանյանների բազմազավակ ընտանիքին. փետրվարի 13-ին ընտանիքը համալրվել է ևս մեկ բալիկով. ծնվել է 12-րդ զավակը՝ Աննան:
Աննա Հակոբյանը շնորհավորել է ընտանիքի անդամներին, զրուցել ծնողների և երեխաների հետ:
«Անչափ ուրախ եմ, որ այցելեցի ձեզ, շատ ուրախ եմ, որ մեր երկրում կան ձեզ պես մայրեր: Շնորհավորում և ամենայն բարիք եմ մաղթում ձեզ և ձեր բազմանդամ ընտանիքին»,- ասել է Աննա Հակոբյանը:
Այս մասին տեղեկացնում են վարչապետի տիկնոջ պաշտոնական կայքից։