fbpx
Արցախ

Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախի ՄԻՊ-ի հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 22-ին Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հետ, տեղեկացնում են Աննա Հակոբյանի գրասենյակից։

Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախում «Իմ քայլը» հիմնադրամի «Աղքատության հաղթահարման» ծրագիրը։ Ծրագիրը պիլոտային է, և նախատեսվում է աջակցություն տրամադրել ավելի քան 25 ընտանիքի։ Արցախում «Իմ քայլը» հիմնադրամի «Աղքատության հաղթահարման» ծրագիրը կմեկնարկի հունիսին։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը քննարկվել են համագործակցության մի շարք հարցեր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ