fbpx
Ժամանց

Աննա Կուրնիկովան սոցիալական ցանցում փոխել է ազգանունը

Աննա Կուրնիկովան Էնրիկե Իգլեսիասի հետ հարաբերությունների մեջ է արդեն 18 տարի։ Զույգը մինչեւ վերջերս չէր հաստատում, որ պաշտոնապես օրինականացրել է հարաբերությունները։ Ընդ որում, թենիսիստուհին եւ երգիչը դաստիարակում են երկվորյակներին՝ Լյուսիին եւ Նիկոլասին, սոցիալական ցանցերում ակտիվորեն տեսանյութեր ու լուսանկարներ են հրապարակում փոքրիկների մասնակցությամբ։ Սակայն այժմ արդեն երկրպագուները կասկածել են, որ աստղերն ամեն դեպքում ամուսնացել են։

44-ամյա Էնրիկեի հետ ամուսնության մասին ակնարկել է Աննա Կուրնիկովան։ Նա սոցիալական ցանցում փոխել է ազգանունը։ 38-ամյա գեղեցկուհին այժմ ներկայանում է որպես Կուրնիկովա-Իգլեսիաս։ Արդեն իսկ ավանդույթի համաձայն՝ նա ոչ մի կեպ չի մեկնաբանում կարգավիճակի փոփոխությունը եւ չի պատասխանում երկրպագուների հարցերին։

Հիշեցնենք՝ Աննա Կուրնիկովան եւ Էներիկե Իգլեսիասը ծանոթացել են հեռավոր 2001թ.-ին։ Մարզիկը նկարահանվում էր Իգլեսիասի «Escape» երգի տեսահոլովակում։ Այդ օրը, ինչպես հետագայում պատմել է Կուրնիկովան, շուրթը բորբոքվել է, այդ պատճառով կարմիր հետքը ստիպված է եղել ծածկել երանգակրեմի մի քանի շերտով։ Իգլեսիասին դա դուր չի եղել։ Բռնկուն Իգլեսիասը հայտարարել է, որ չի համբուրի «բշտիկոտ դեռահասի»։ Ի վերջո տեսահոլովակը նկարահանվել է, իսկ զույգին սկսել են հաճախ միասին տեսնել։

Կուրնիկովան եւ Իգլեսիանը ոչ մի կերպ չեն մեկնաբանել հարաբերությունները, որոնց հետեւում էր ամբողջ աշխարհը։ Զույգը սովոր չէ իր զգացմունքները ցուցադրել հանրությանը։ Մի անգամ Իգլեսիասը չի դիմացել եւ պատմել է, որ Աննան իր ամբողջ կյանքի սերն է։ Գեղեցկուհին 2017թ.-ի վերջին երկու երեխայի է լույս աշխարհ բերել՝ դստերը՝ Լյուսիին եւ որդուն՝ Նիկոլասին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ