fbpx
Քաղաքականություն

Նաղդալյանը Ադրբեջանի նախագահին կոչ արեց վերանայել Սաֆարովի հերոսացումը

Պատմության իմացությունն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ամենաուժեղ կողմը չէ։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը հոկտեմբերի 14-ի ճեպազրույցում։

Մեկնաբանելով Ալիևի հայտարարությունը «ֆաշիզմի հերոսացման» առիթով՝ Երևանում Գարեգին Նժդեհի հուշարձանի տեղադրման հետ կապված, ԱԳՆ մամուլի քարտուղարը մի քանի թվեր է նշել։

«Նախորդ ճեպազրույցներից մեկում ես արդեն ասել եմ, որ Հայրենական մեծ պատերազմում 600 հազար մարդ կռվել է նացիզմի դեմ։ 300 հազարը զոհվել է։ Հայ ժողովուրդը 150 հերոս, 80 գեներալ, 6 մարշալ է տվել։ Այս թվերը վկայում են հայ ժողովրդի ավանդի մասին ընդհանուր պայքարում։ Եվ դա այն է, ինչով մենք հպարտանում ենք։ Բայց մենք նաև գոյապայքար ենք մղել թուրքերի դեմ, և հարգում ենք բոլոր հերոսներին»,- ասել է Աննա Նաղդալյանը։

Մամուլի խոսնակն ընդգծել է, որ Հայաստանը դեմ է նացիզմին և այլատյացությանը, քանի որ անձնական փորձով գիտի, թե ինչ հետևանքներով են հղի այդ երևույթները։

«Ինչ վերաբերում է Իլհամ Ալիևի կշտամբանքներին պատմության վերանայման առումով, պատմությունն ընդհանրապես նրա ամենաուժեղ կողմը չէ։ Ի պատասխան՝ ուզում եմ կոչ անել վերանայելու վերաբերմունքը հանցագործ Ռամիլ Սաֆարովի հերոսացման և նման հանցագործությունների խրախուսման հանդեպ»,-ասաց Նաղդալյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ