fbpx
Աշխարհ

20:50 1/8/2019

Անոմալ շոգի պատճառով Ալյասկայում անտառային հրդեհներ են

ԱՄՆ ամենահյուսիսային և ամենամեծ նահանգում՝ Ալյասկայում, անոմալ շոգ է. բռնկվել են անտառային հրդեհներ։ Արդեն մոտ 800 հազար հեկտար մակերեսով տարածք է այրվել: Այս մասին հաղորդում է The Washington Post թերթը:

Սկսած ապրիլի 25-ից ջերմաստիճանն ամեն օր բարձրանում է միջին ցուցանիշներից, միևնույն ժամանակ, հունիսի 28-ից ոչ մի տեղ այն զրոյից չի իջել։ Ըստ աղբյուրի՝ անոմալ ջերմաստիճանը խախտել է կյանքի նորմալ կարգն ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների համար։ Խանութներում գնել են բոլոր օդափոխիչներն ու օդորակիչները։ Տեղի բնակիչները դարձել են վկաներն այն բանի, թե ինչպես են իշայծյամները մտնում իրենց այգիները՝ զովանալու համար այգու ջրցանների ներքո։

Ալյասկայի բնիկ ժողովուրդների համար շատ ավելի դժվար է, քան քաղաքաբնակների, որոնք չեն հասցրել օդորակիչ գնել։ Նրանց համար ջերմաստիճանային անոմալիան նշանակում է, որ սպառնալիքի տակ են հայտնվել ավանդական արտադրությունները, չէ՞ որ հաճախ նրանց անհրաժեշտ է սառցաշերտի պահպանումը, որպեսզի որս և ձկնորսություն անեն։ Այնինչ, ամերիկացի օդերևութաբանների տվյալներով՝ սառույցը պահպանվում է Չուկոտյան ծովի մակերեսի միայն 20 տոկոսի վրա։

 

Վերեվ