fbpx
Իրավական

Բացահայտվել է անօրինական թմրաշրջանառության հերթական դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ ապրիլի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունները, Ազատության պողոտայում հայտնաբերել և ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 3 երիտասարդի։

«Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածով փաթեթներ, մասնավորապես՝ ընդհանուր մոտ 4 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ, 1 փաթեթ՝ սպիտակ փոշենման զանգվածով ու այրված հետքերով կաթուցիչ։

Երիտասարդները հայտնել են, որ հայտնաբերվածը ձեռք են բերել «տելեգրամ» հավելվածի միջոցով և, համապատասխան վճարի դիմաց, պատրաստվում էին տեղադրել Երևանի տարբեր վայրերում։ Հայտնել են նաև, որ մի քանի փաթեթ արդեն տեղադրել են Արաբկիր և Կենտրոն վարչական շրջանների տարբեր հատվածներում։

Նույն օրը նրանց մատնանշած վայրերի զննությամբ հայտնաբերվել է ընդհանուր 28 փաթեթ։

Հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ:

Բերման ենթարկվածները ձերբակալվել են։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ