fbpx
Խորհրդարան

Անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելը ունի կանխարգելիչ գործառույթ․ Թանդիլյան

Ազգային ժողովը քննարկում է ՀՀ բանկային գաղտնիքի մասին օրենքի նախագծում փոփոխությունների առաջարկը, ըստ որի առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել անպարտաճանաչ պարտատերերի անունները/անվանումները հրապարակելու Կենտրոնական բանկի իրավասությունը: Նախագիծը ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը նշեց, որ կարծում է, որ դրույթը չպետք է դուրս գա օրենքից: Նա հարց բարձրացրեց, թե երբ է վերջին անգամ Կենտրոնական բանկը կատարել օրենքի պահանջը և հրապարակել անպարտաճանաչ պարտապանների ցանկը:

«Փաստացի հիմա այդ դրույթը շարունակում է ուժի մեջ մտնել, և ես այստեղից հորդորում և պահանջում եմ՝ կատարեք օրենքի պահանջը և հրապարակեք սեպտեմբերի 30-ի դրությամբ անպարտաճանաչ պարտապանների ցանկը: Պատասխանեք նաև իմ հարցին, թե ինչ եք կարծում իմ շանսերը որքան են դատարանում շահելու, եթե ես դատի տամ և Կենտրոնական բանկից պահանջեմ այդ ցանկը հրապարակվի, և ինչ պատիժ կկրի Կենտրոնական բանկը, որ օրենքի այդ դրույթը չիրականացնի»,-ասաց նա:

Մանե Թանդիլյանը նշեց, որ հրապարակայնացումը օգնում է զգաստ պահելու անպարտաճանաչ պարտապաններին, քանի որ այս մարդկանց վարքագծի արդյունքում է նաև, որ վարկերի տոկոսները այդքան բարձր են լինում:

«Ես պնդում եմ, որ այս դրույթը պետք է մնա, այն ունի կանխարգելիչ գործառույթ և որևէ մեկի անձնական տվյալների իրավունքը չի խաթարում»,-հավելեց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ