Բորի Ֆատին ՝ «Բարսելոնա»-ի պատանի տաղանդ Անսու Ֆատիի հայրը , ասել է, որ որդին իրեն պորտուգալացի է համարում ու կցանկանար հանդես գալ այդ երկրի հավաքականի կազմում:
«Երազանքս է եղել որդուս Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկով տեսնելը: Վստահ եմ՝ դա Անսուի երազանքն էլ է:
Սակայն այս պահին դա բարդ հարց է. վերջերս խոսում էի Պորտուգալայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ ու դրական խոսակցություն ստացվեց. նա առաջարկեց զրույցը շարունակել հաջորդ օրն ու այդպես էլ չզանգահարեց ինձ:
«Բարսելոնա»-ի կազմում հաջող խաղերից հետո ուժեղացավ իսպանական կողմի ճնշումը: Ինձ անձամբ զանգահարեց ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը:
Ամեն ինչ որդուս ձեռքերում է: Երբ նա տանն էր լինում, կրում էր Պորտուգալիայի հավաքականի մարզաշապիկը, որը նվիրել էր իր ընկեր Ումարո Էմբալոն («Բենֆիկա»)»,- Բորի Ֆատիին է փոխանցում A Bola-ն:
