fbpx
Աշխարհ

13:00 12/6/2019

Անթալիայում որոշել են թույլ չտալ սիրիացիներին մտնել լողափեր

Անթալիայի Գազիփաշայի քաղաքապետարանի ավագանին որոշում էկայացրել արգելել սիրիացիների մուտքը լողափեր։

Ինչպես հայտնում է թուրքական Sozcu-ն, Գազիփաշայի ավագանին տվյալ որոշումը հիմնավորել է նրանով, որ սիրիացիները լողափերում անհանգստացնում են զբոսաշրջիկներին։

Հիշյալ որոշման վրա վետո է դրել Գազիփաշայի քաղաքապետ Մեհմեդ Ալի Յըլմազը՝ պնդելով, որ այդ որոշումը հակաօրինական է և վերադարձրել այն ավագանուն։

 

Վերեվ