fbpx
Մշակույթ

Անտանելի է, որ մեր խումբն օգտագործվում է քաղաքական նպատակներով. SOAD

System of a Down աշխարհահռչակ ռոք խումբը անդրադարձել է մամուլում տեղ գտած այն հայտարարություններին, թե իրենք գումար են ստացել 2015 թ. Երևանում տեղի ունեցած համերգից և գումար են ստանալու նաև 2020թ. Երևանում նախատեսված համերգից:

Խումբը հայտարարություն է տարածել թվիթերյան իր էջում․

«Ցավալի է, որ ամեն ինչ քաղաքականացվում է աշխարհում, որտեղ արվեստը վարկաբեկվում է քաղաքական նպատակներով, ինչի համար օգտագործվում են ապատեղեկատվությունը կամ այսպես կոչված ֆեյք լուրերը:

Վերջերս նկատեցինք, որ որոշ հայկական լրատվամիջոցներ տեղեկություն են տարածում, թե մենք շահույթ ենք ստացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած համերգից: Այս ամենը շատ հեռու է իրականությունից:

2015թ. Հայաստանի կառավարությունը հրավիրել էր մեր խմբին և հովանավորների աջակցությամբ փակել էր ծախսերը․ դրանց մեջ ներառված էին բեմը, տեխնիկական, անձնակազմի ծախսերը, թռիչքը, բնակությունը: SOAD-ից կամ մեր պրոֆեսիոնալ թիմից ոչ ոք մեկ դրամ անգամ չի վաստակել 2015թ. այդ շոուից:

Մենք մեծահոգաբար ընդունել ենք Հայաստանի գործող կառավարության՝ Երևանում համերգ ունենալու առաջարկը (ժամկետների մասին շուտով կհայտարարվի), մեր խումբը կրկին ոչ մի շահույթ չի ստանալու: Ցավում ենք, որ ստիպված ենք նման հայտարարություն անել։ Անտանելի է, որ մեր խումբն օգտագործվում է քաղաքական նպատակներով»:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ