Թուրքական TRT-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Անթալիա նահանգում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել, որի մարմանը ներգրավված է ավելի քան 100 միավոր տեխնիկա, այդ թվում և ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:
Կրակն արդեն մոտենում է Անթալիա քաղաքի սահմաններին, կրակի արագ տարածմանը նպաստում է ուժեղ քամին:
Անթալիայի տեղական իշխանությունները հայտարարել են, որ հրդեհի առաջացման պատճառը սաստիկ շոգերն են:
Դեպքի վայր է մեկնել Թուրքիայի գյուղատնտեսության ու անտառային տնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին: