fbpx
Էկո
20:00 14/02/2020

Անտարկտիկայում օդի ջերմաստիճանը առաջին անգամ բարձրացել է +20 աստիճանից․ Guardian

Անտարկտիկայում օդի ջերմաստիճանը առաջին անգամ բարձրացել է +20 աստիճանից․ Guardian

Բրազիլիայի գիտնականներն առաջին անգամ Անտարկտիկայում, ըստ Ցելսիուսի սանդղակի, գրանցել են օդի +20,75 ջերմաստիճան: Այս մասին գրում է The Guardian պարբերականը:

Նման ջերմաստիճան գրանցվել է փետրվարի 9-ին Սեյմուր կղզում: Գիտնականներն այն «անհավանական և անոմալ» երևույթ են անվանել:

Ռեկորդային ցուցանիշը գրեթե մեկ աստիճանով բարձր է 1982 թվականի հունվարին Սիգնյու կղզում գրանցված ջերմաստիճանից: Այդ ժամանակ օդը տաքացել էր մինչև 19,8 աստիճան:

The Guardian-ի փոխանցմամբ՝ ստացված տվյալները դեռևս չեն հաստատվել Համաշխարհային հիդրոօդերևութաբանական կազմակերպության կողմից:

Փետրվարի 6-ին Անտարկտիկական թերակղզում գտնվող Էսպերանսա կայանում արձանագրվել է պատմական ռեկորդ համարվող 18,3 աստիճան տաքություն:

Անտարկտիկայում օդի ջերմաստիճանի բարձրացումը կարող է հանգեցնել սառույցի արագ հալմանն աշխարհի ամենախոշոր քաղցրահամ ջրի պահեստում, որտեղ ձյան և սառույցի տեսքով պահվում է մինչև 60% ջուր:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ