Տնտեսություն
21:40 24/10/2019

«Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային համաժողովը կանցկացվի Երևանում

Նոյեմբերի 12-13-ը Երևանում կանցկացվի «Անտիկոնտրաֆակտ 2019» 7-րդ միջազգային համաժողովը։ Այն նվիրված է արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, այդ թվում՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրներին:

«Անտիկոնտրաֆակտ 2019» համաժողովի կազմակերպիչն է Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության և «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի աջակցությամբ:

«Անտիկոնտրաֆակտ» համաժողովը դարձել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում քննարկումների առանցքային հարթակ, որտեղ ԵԱՏՄ անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների և այլ պետական մարմինների ներկայացուցիչները, խոշոր ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարները, տվյալ ոլորտի առաջատար միջազգային փորձագետները, գիտության ոլորտի և հասարակության ներկայացուցիչները հնարավորություն ունեն քննարկելու արդյունաբերական արտադրանքի, այդ թվում նաև կեղծված, ապօրինի շրջանառությունից շուկաների պաշտպանության, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ապահովման խնդիրները, ինչպես նաև կառուցողական երկխոսություն վարելու և մշակելու համատեղ որոշումներ՝ ապրանքների և ծառայությունների քաղաքակիրթ շուկա ձևավորելու համար:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է հարցերի լայն շրջանակի քննարկում։

Համաժողովի աշխատանքներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ նախարարությունների և այլ պետական մարմինների, ապրանքարտադրողների և սպառողների միավորումների ներկայացուցիչներ, մասնագիտացված ոլորտների փորձագետներ, մասնագիտական ​​համայնքների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և այլն:

«Անտիկոնտրաֆակտ-2019» VII միջազգային համաժողովի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով։

Համաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ