Բեյրութում այսօր տեղի ունեցած հուժկու պայթյունի հետեւանքով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանը գույքային և նյութական վնասներ է կրել:
Անթիլիասի մայրավանքում վնասվել են Մայր տաճարի դռները, ջահերը, պատուհանները:
Նույնանման վնասներ են կրել նաև Վեհարանը, հայագիտական և մանկավարժական կենտրոնները, նաև «Կիլիկիա» թանգարանը:
Մինչ այս հայտնել էինք, որ հզոր պայթյունից հետո Արամ Ա-ն շրջել է հայկական թաղամասերում. կան նաև վիրավորված հայեր։
https://www.facebook.com/CiliciaTv/posts/1479695255568570