fbpx
Հասարակություն

Անթույլատրելի չափերի են հասել վիրավորանքներով ուղեկցվող «քննարկումները». Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Անթույլատրելի չափերի են հասել «քննարկումները», որոնք պարզապես ուղեկցվում են վիրավորանքներով ու արժանապատվությունը նսեմացնելով:

Ագրեսիան ու նյարդային լարված, հաճախ մասերի պառակտված, իրար մեղադրող քննարկումները սոցիալական մեդիայում գնալով աճում են։ Սրան ավելանում է նաև մարդկանց աննախադեպ մեծ ընդգրկվածությունը սոցիալական ցանցերում։

Այս վիճակն ակնհայտորեն վտանգում է հանրային համերաշխությունը։

Անհրաժեշտ է ունենալ բովանդակային, իրական քննարկումներ և վերլուծություններ ու դրանց վրա հիմնված հետևություններ կամ արդյունքներ»,- նշել է նա։

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=500357217230155&id=100017676420633

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ