fbpx
Կրթություն

Անթույլատրելի է, որ մենք 4-րդ փորձն ենք տալիս ուսանողին 1 քննություն հանձնել. Արայիկ Հարությունյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է կրթական խնդիրներին.

«Վերջին շրջանում մենք շատ նամանկներ ենք ստանում, որ բուհերը թույլ տան, որ ուսանողները 3-րդ լուծարք ունենան: Պատկերացնո՞ւմ եք՝ ուսանողը գնում է քննության, 3-րդ փորձից է ձախողում և հիմա դիմում են, որպեսզի թույլ տան 4-րդ փորձը ունենալ»:

Նա կարծում է, որ անթույլատրելի է, որ մենք 4-րդ փորձն ենք տալիս ուսանողին 1 քննություն հանձնել: Նախարարն ընդգծել է, որ ուրիշ երկրներում նման փորձ չկա:

Արայիկ Հարությունյանը կարծում է, որ բուհերը պետք է այլևս այդ հարցով չդիմեն նախարարությանը, քանի որ սա աջակցություն է չսովորելուն:

«Ես ուսանողական խորհուրդներին կոչ եմ անում, որ ուսանողին բացատրեն իրենց պարտականություններն ու իրավունքները, որ չգան նախարարություն ու ասեն, որ 4-րդ փորձ տանք: Ես գիտեմ, որ ԵՊՀ-ում նման փորձեր արվում են` ասելով, որ նախարարությունն է Ձեզ դուրս թողնում բուհից, բայց դա այդպես չէ»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ