fbpx
Մշակույթ
03:00 28/11/2019

«Անուշ» պոեմի երաժշտական ներկայացումը` կոմիտասյան մեղեդիներով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի կատարմամբ դեկտեմբերի 2-ին` ժամը 19։00-ին, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի երաժշտական ներկայացումը՝ կոմիտասյան մեղեդիներով:

Միջոցառումը նվիրվում է Կոմիտասի և Հ. Թումանյանի 150-ամյակին:

Կոմիտասյան «Անուշի» նորակերտումը և ամբողջացումը` ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր, կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանի: Կոմիտասյան մասունքների հայտնաբերումը և հրապարակումը` երաժշտագետ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Աթայանի: Լիբրետոն՝ օպերային-սիմֆոնիկ դիրիժոր, դոցենտ Գրիգոր Ոսկանյանի:

Ներկայացման բեմադրող ռեժիսորն է ՀՀ վաստակավոր գործիչ Ժիրայր Դադասյանը: Բեմադրող բալետմայստեր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովհաննես Խաչիկյան: Անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Ժիրայր Ալթունյան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ