fbpx
Քաղաքականություն

Մենք չենք պատրաստվում անուշադրության մատնել ԼՂ-ում իրավիճակը. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը իր իրանցի գործընկեր Մուհամեդ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսին նշեց՝ մենք տարիներ շարունակ, եթե ոչ տասնամյակներ, սևեռուն և առարկայական ուշադրություն ենք դարձրել ղարաբաղյան կարգավորմանը: Եվ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից Ռուսաստանն առավել հետևողականորենն է առաջ տարել տարբեր գաղափարներ բոլորի կողմից համաձայնեցված սկզբունքների շրջանակներում, որոնք թույլ կտային կարգավորման հասնել:

«Կհամարձակվեմ ենթադրել, որ մենք մի քանի տարի շանս ունեինք Ռուսաստանի առաջարկների հիման վրա, որոնց աջակցում են ՄԽ մյուս համանախագահները, համաձայնության գալ, որն ընդհանուր առմամբ կօգներ հարյուր հազարավոր կյանքեր փրկել ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի կողմից: Ցավոք, այն ժամանակ դա չստացվեց: Այժմ մենք իրական իրավիճակ ունենք տեղում, որը ձեռք է բերվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի արդյունքում, որոնք արտահայտվել են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ»: Նա նշել է, որ հայտարարությունը, բացի բոլոր ռազմական գործողությունների դադարեցումից, լուծում է նախատեսում տեղում, և, ըստ էության, տեղավորվում է այն բոլոր սկզբունքների մեջ, որոնք ժամանակին ձևավորվել են Ռուսաստանի և ՄԽ մյուս համանախագահների կողմից: «Սակայն ևս մեկ անգամ կրկնեմ, որ շատ առումներով իրավիճակը ձևավորվել է հիմնականում այն սկզբունքների հունով, սակայն` մարդկային զոհերի ահռելի թվի գնով: Սա, հավանաբար, պետք է դաս լինի նման հակամարտությունների բոլոր մասնակիցների համար ապագայում»:

«Մենք չենք պատրաստվում առանց ուշադրության թողնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Դրա հաստատումը դարձավ հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ գագաթնաժողովը` Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց մեխանիզմի ստեղծման մասին, որը գործնականում կիրականացնի տարածաշրջանում բոլոր տնտեսական կապերի, տրանսպորտային հաղորդակցության և ընդհանուր ամբողջ տնտեսական և հումանիտար կյանքի ապաշրջափակման մասին պայմանավորվածությունը:

Շահագրգռվածություն նրանում, որպեզի այս տարածաշրջանն ապրի խաղաղ, բարիդրացիական և բարգավաճի, ունեն ոչ միայն Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը, այլ նաև Իրանը, Թուրքիան և Վրաստանը, նշեմ նաև այս երկիրը, քանի որ այն Հարավային Կովկասի մաս է կազմում: Ընդհանուր առմամբ, արդեն իսկ նախաձեռնություններ են հնչում այն մասին, որ Անդրկովկասի երեք հանրապետությունները երեք հարևանների` Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ ձգտում էին նոր հարաբերություններ կառուցել` հաշվի առնելով նոր իրողությունը, երբ պատերազմ չկա աշխարհի այս հատվածում և կա շրջափակումները և նորմալ կյանքի սահմանափակումները վերացնելու պայմանավորվածություն:

Մենք կասկածներ չունենք, որ Իրանը շահագրգռված կլինի միանալ այս նախագծերին: Ռուսաստանը նույնպես անմիջականորեն մասնակցելու է այն ջանքերին, որոնք բխում են տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին համաձայնագրերից: Այս մասով արդեն կոնկրետ ծրագրեր կան, փոխվարչապետների մակարդակով մեխանիզմ է ստեղծվել: Սակայն բացի Ռուսաստանի Դաշնությունից, Իրանից, Թուրքիայից, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շուրջ տնտեսական վերականգնմանը միանալ շատ ցանկացողներ կան այդ թվում` եվրոպական երկրներից: Կարծում եմ, որ դա կարելի է միայն ողջունելի: Այստեղ գլխավորն այն է, որպեսզի բոլոր արտաքին դերակատարները առաջին հերթի, մտածեն այն մասին, որ այժմ շատ կարևոր է ամրապնդել այս տարածաշրջանի ապագա կյանքի տնտեսական հիմքը»:

Սղագրությունը՝ news.am-ի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ