fbpx
Աշխարհ

Անվարորդ ավտոմեքենաների փորձնական շահագործում Նյու Յորքում

Նյու Յորքում օգոստոսի 7-ին սկսվել Է սահմանափակ մասշտաբով անվարորդ ավտոմեքենաների շահագործումը: Ինչպես հայտնել Է The New York Times թերթը, առաջին խմբաքանակը հասցվել Է Brooklyn Navy Yard արդյունաբերական համալիրի տարածք և շուրջօրյա անվճար ուղևորափոխադրումներ կիրականացնի օղակաձև երթուղով այդ համալիրի տարածքում, որն զբաղեցնում Է 120 հեկտար տարածք:

Ավելի վաղ այդտեղ գործում Էր ռազմածովային նավաշինարան, որտեղ կառուցվում Էին «Միսուրի» տիպի գծանավեր, իսկ այժմ տեղավորված են շուրջ 400 ընկերությունների գրասենյակներ, և աշխատում Է շուրջ 10 հազար մարդ: Անվարորդ ավտոմեքենաների փորձնական շահագործումն այդ տարածքում կիրականացվի երկու տարվա ընթացքում: Էլեկտրական քարշուժով Polaris միկրոավտոբուսները, որոնք ուղևորներին կփոխադրեն Brooklyn Navy Yard-ի տարածքում, նախատեսված են վեց ուղևորի համար:

Դրանք հանդերձված են լազերային սքաներներով, բարձր զգայունության տեսախցիկներով և հզոր համակարգչով: Որպես նախազգուշական միջոց յուրաքանչյուր ուղևորության ժամանակ ուղևորներին կուղեկցեն ճանապարհային երթևեկության անվտանգության հարցերի մասնագետը և  IT-մասնագետը: Նրանք կհավաքեն և կվերլուծեն անվարորդ ավտոմեքենաների շահագործման մասին տեղեկատվությունը և անհրաժեշտության դեպքում կարող են ստանձնել կառավարումը:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ