fbpx
Աշխարհ

Շվեդիայում խորհրդարանն անվստահություն հայտնեց երկրի վարչապետին

Խորհրդարանական ուժերից մեկի քննադատությունից հետո Շվեդիայի խորհրդարանը անվստահություն է հայտնել երկրի վարչապետ Ստեֆան Լևենին։

Այս մասին հայտնում է Radio Sweden-ը։

Նշվում է, որ անվստահությանը կողմ է քվեարկել 181 պատգամավոր, դեմ՝ 168 պատգամավոր։

Այսպիսով՝ Շվեդիայի վարչապետը մեկ շաբաթվա ընթացքում կամ պետք է հրաժարական տա կամ նշանակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ