ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը գրառում է կատարել Facebook-ում: Տեսչական մարմինը ներկայացրել է պարետի սահմանած անվտանգության կանոնները, որոնք պետք է պահպանվեն կրթական հաստատություններում:
«Անվտանգության ի՞նչ կանոններ են սահմանվել ոչ ֆորմալ և շարունակական կրթության հաստատություններում՝ ՀՀ պարետի 2020 թ. օգոստոսի 18-ի N 253-Ն որոշմամբ։
Աշխատանքի ընդհանուր կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է․
Անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները և անցանց ժողովները` բացառությամբ բացօթյա տարածքներում իրականացվողների, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անցկացվում են առավելագույնը 20 հոգու մասնակցությամբ,
Ուսումնական կենտրոնն ապահովվում է աշխատակիցների հաշվարկով դիմակների, ձեռքերի մշակման մաշկային հականեխիչների, ախտահանիչ միջոցների, անձեռոցիկների առնվազն 1 շաբաթվա պաշարով, հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով։
Ուսումնական գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես, սահմանվել է.
Դասընթացների տեսական մասն իրականացվում է բացառապես հեռավար եղանակով,
Գործնական պարապմունքները, խմբային աշխատանքներն ու թեստավորումը կարող են իրականացվել առկա, եթե հեռավար կերպով դրանք անցկացնել հնարավոր չէ,
Առկա եղանակով նշված աշխատանքներն իրականացնելիս անհրաժեշտ է ապահովել՝
ա. 20 քմ տարածքի հաշվով դասընթացի առավելագույնը 10 մասնակցի միաժամանակյա ներկայություն.
բ. դասասեղանների միջև 1.5 մետր հեռավորություն.
գ. յուրաքանչյուր դասասեղանին 1 մասնակցի խաչաձև նստեցում։
Անձնակազմի համար մասնավորապես սահմանվել է.
Անհրաժեշտ է ապահովել աշխատողների ջերմաչափում՝ հեռավար կամ անհատական ջերմաչափով,
Աշխատողները պարտադիր կրում են դիմակ,
Ընդմիջումը և սննդի կազմակերպումն անհրաժեշտ է ապահովել 1.5 մետր սոցիալական հեռավորության պահպանմամբ: Սննդի կենտրոնացված կազմակերպման դեպքում այն ապահովվում է օդափոխվող տարածքում: Խոհանոցային հատվածի առկայության դեպքում ապահովվում է մեկանգամյա օգտագործման սպասք:
Մասնակիցների համար, մասնավորապես, սահմանվել է.
Յուրաքանչյուր խմբի դասընթացն սկսելուց առաջ կատարվում է մասնակիցների ջերմաչափում հեռավար ջերմաչափով
Դասընթացի մասնակիցները պարտադիր կրում են դիմակ»։
https://www.facebook.com/hlib.am/posts/799506597456713