fbpx
Սպորտ

Անվտանգության նկատառումներից ելնելով Էլ Կլասիկոն չի կայանա Կամպ Նոուում. Իսպանիայի կառավարություն

Իսպանիայի կառավարությունը դեմ է արտահայտվել Հոկտեմբերի 26-ին կայանալիք Էլ Կլասիկոն «Կամպ Նուո» մարզադաշտում անցկացնելու որոշմանը։ Այս մասին հաղորդում է Marca-ն։

Լա լիգան խնդրել է Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիային Էլ Կլասիկոյի անցկացման վայրը «Կամպ Նոու»-ից տեղափոխել «Սանտյագու Բեռնաբեու» ՝ Կատալոնիայում ծավալվող քաղաքական իրադարձությունների պատճառով։

Կատալոնիայում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունենում այն բանից հետո, երբ կատալոնացի ինը քաղաքական առաջնորդներին երկարատև բանտարկության են ենթարկել 2017 թվականի կատալոնական անկախության հանրաքվեում իրենց ունեցած դերի համար։

«Մենք կարծում ենք, որ գործերը պետք է կարգավորվեն ըստ անհրաժեշտության։ Լա Լիգան և Իսպանիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան որոշել են, որ անվտանգության նկատառումներից ելնելով նպատակահարմար չէ հանդիպումն անցկացնել նախապես որոշածի համաձայն»,- MARCA-ին հայտնել են Սպորտի գերագույն նախարարի աղբյուրները։

Ավելի վաղ «Բարսելոնան» դեմ էր արտահայտվել դատարանի վճռին առ այն, որ Կատալոնիայի քաղաքական ղեկավարներին պետք է բանտարկվեն: Հանդիպումը նախատեսված է անցկացնել շաբաթ օրը` Հոկտեմբերի 26-ին, «Կամպ Նոու» մարզադաշտում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ