fbpx
Աշխարհ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 12-ին նիստ կանցկացնի Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մայիսի 12-ին նիստ կանցկացնի Ուկրաինայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։ Հանդիպումը կկայանա հինգշաբթի առավոտյան, ասել է նա։ Գործակալության մեկ այլ աղբյուր նույնպես հաստատել է մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի խորհրդակցությունների մասին լուրը։

CNN-ը ևս հայտնել է, որ Անվտանգության խորհրդի նիստը հրավիրվել է Ֆրանսիայի և Մեքսիկայի պահանջով։ Այն կանցկացվի բաց ձևաչափով, որևէ հարցի քվեարկություն չի սպասվում։ Հանդիպմանը ելույթ կունենան ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչները, ընդգծել է CNN-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ