fbpx
Առողջապահություն

Հայաստանում մեկ օրում քովիդից ապաքինվել է մոտ 1600 մարդ

Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 25-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 418792 դեպք, որոնցից 398241 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10535 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 4642 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է 572 նոր դեպք, ապաքինվել են 1571-ը։ Մեկ օրում հիվանդությունը խլել է 21 մարդու կյանք։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով մահվան 8413 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1567 է: Մինչ այս կատարվել է 2884327 թեստավորում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ