fbpx
Հասարակություն

ՃՏՊ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 11։33-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» (վարորդ Սիրանուշ Ս․, ծնված 1992 թ.) և «ՎԱԶ-2101» (վարորդ Արտավազդ Մ․, ծնված 1960 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ալբերտ Մ․-ն (ծնված 1952 թ.) հոսպիտալացվել են Ապարանի ԲԿ։

Փրկարարները «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել և պատգարակով շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևոր Հռիփսիմե Պ․-ին (ծնված 1956 թ.), ով հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ