fbpx
Զինված Ուժեր

Այսօր մեր գործընկերների աջակցությամբ իրականացրել ենք ապաստարանային միջոցների համալրում. Հ․ Չոբանյան

Իջևանում լրագրողների հետ հանդիպմանը նշել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը նշեց, որ այսօր բավական ծանր օր ենք ունեցել:

«Ցավոք, Չինարիում վիրավորին օգնություն ցույց տալիս խոցվել է մեքենա: Հիմնականում թիրախավորվել են Բերդ համայնքի բնակավայրերը՝ Տավուշ գյուղը և Բերդ քաղաքը։ Այսօրվա առանձնահատկությունն այն էր, որ քաղպաշտպանությունը և պատսպարումը յուրահատուկ էր ու առանձնահատուկ 30 տարիների ամբողջ պատմության ընթացքում։ Օրվա երկրորդ կեսին քաղպաշտպանությունը և պատսպարումը հիմնված էր անօդաչու թռչող սարքերից պատսպարվելու պահանջի վրա»,- նշել է մարզպետը։

Հայկ Չոբանյանի խոսքով՝ եթե հրետակոծությունների ժամանակ հնարավոր է դիտարկել, թե թշնամին որտեղ է, այս պարագայում թիրախավորված է եղել ամբողջ տարածաշրջանը։

«Այսօր մեր գործընկերների աջակցությամբ իրականացրել ենք ապաստարանային միջոցների համալրում։ Այս աշխատանքները կիրականացվեն նաև առաջիկա օրերին։ Դրանք ծածկոցներ են, ջրի ապահովման հնարավորություններ՝ ապաստարաններում, դրանք լապտերներ են, որոնք հնարավորւոյթյուն կտան նաև գիշերային պայմաններում մարդկանց պատսպարելու։ Այսօր հիմնականում որոշ գյուղերում բացառապես օգտագործվել են միայն անհատականան ապաստարանները, որոնք հիմնականում տարբեր թաղամասերում նկուղներ են»։

Մարզպետը հավելել է, որ այս օրերի ընթացքում եղել է 51 դեպք, որոնցից 4-ը՝ ենթակառուցվածքների, 4-ը՝ տրանսպորտային միջոցների, 2-ը՝ ընտանի կենդանիների, և 41-ը՝ շինությունների։ 41 շինություններից 29-ը վնասվել են մինչ այսօր, 22-ը՝ այսօրվա ընթացքում։ 2 շինություն ենթակա է լիարժեք վերականգնման, մնացած շինությունները հնարավոր է վերականգնել հիմնանորոգման միջոցով՝ առանց նոր շինարարության:

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/284722415923110/?epa=SEARCH_BOX

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ