fbpx
Աշխարհ

06:00 11/9/2019

ԱՊՀ Վիճակագրական ծառայությունների ղեկավար խորհուրդը կգլխավորի Բելառուսը

ԱՊՀ Վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհուրդը, որն ստեղծվել է գրեթե երեք տասնամյակ առաջ, գալիք տարի ղեկավարելու է Բելառուսը։ Իսկ համանախագահողներ կդառնան Ղրղզստանի և Ղազախստանի գործընկերները։ Որոշումը հաստատվել է Բիշքեկում՝ Համագործակցության նշյալ ծառայությունների ղեկավարների խորհրդի 60-րդ նիստում։ Այս մասին տեղեկացնում է Belta-ն՝ նշելով, որ միջոցառումներին մասնակցում է նաև Բելառուսի Հանրապետության Ազգային վիճակագրական կոմիտեի առաջին փոխնախագահ Իրինա Կանգրոն։

Բիշքեկում հանդիպման ժամանակ, նշում է գործակալությունը, ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն տեղեկացրել է 2020 թվականի մարդահամարի նախապատրաստման ընթացքի մասին։ Ընթացիկ տարում, ինչպես հայտնի է, մարդահամար կանցկացվի Ադրբեջանում և Բելառուսում, եկող տարի՝ Ղրղզստանում, Ղազախստանում, Ռուսաստանում, Հայաստանում, Տաջիկստանում, Ուկրաինայում, 2022-ին՝ Թուրքմենստանում և Ուզբեկստանում, իսկ 2023-ին՝ Մոլդովայում։

Խորհրդակցության շրջանակում գործընկերները փորձի փոխանակում կատարեցին գյուղատնտեսության վիճակագրության կազմակերպման ոլորտում, քննարկեցին ԱՊՀ երկրներում մթերային անվտանգության մոնիթորինգի և մթերային ռեսուրսների հաշվեկշռի հաշվարկի խնդիրը, Կայուն զարգացման նպատակների ցուցանիշների մոնիթորինգի կազմակերպումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ թեմաներ։

Վերեվ