fbpx
Հասարակություն

ԿԸՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարին և նույն կառույցի շտաբի պետին

ԿԸՀ-ի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է հունիսի 20-ին կայանալիք ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Նեմատով Իլխոմին և նույն կառույցի շտաբի ղեկավար Եվգենի Կոզյակին։

Տիգրան Մուկուչյանը բարձր է գնահատել միջազգային դիտորդների մասնակցությունն այս ընտրական գործընթացներում և ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացվող նախապատրաստական աշխատանքները։

ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն էլ նշել են, որ ընտրություններին իրականացնելու են անաչառ դիտորդական առաքելություն և քվեարկության հաջորդ օրը հրավիրելու են մամուլի ասուլիս, որի ընթացքում հրապարակելու են իրենց աշխատանքի արդյունքները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ