Սպորտ
20:20 18/03/2020

ԱՊԼ-ի խոշոր հեռարձակողները ակումբներից կարող են մեծ փոխհատուցում պահանջել

Անգլիայի Պրեմիեր Լիգայի խոշոր հեռարձակողներից 2-ը կարող են առաջնության ակումբներից ֆինանսական փոխհատուցում պահանջել՝ 750 միլիոն ֆունտ ստերլինգի տեսքով։

Սա կլինի այն դեպքում, եթե առաջնության և գավաթի խաղարկության բոլոր հանդիպումները չհեռարձակվեն մինչև հուլիսի 31-ը։

Daily Mail-ի հաղորդմամբ՝ Sky Sports-ն ունի 128, իսկ BT Sport-ը 52 ուղիղ հեռարձակման իրավունք։

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբները վիճարկելու են պահանջները ու հրաժարվելու են վճարել որևէ տուգանք։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ