«Վուլվերհեմփթոն»-ը փորձել է պայմանագիր կնքել «Բեշիկթաշ»-ի հարձակվող Ռիկարդու Կուարեժմայի հետ: Այս մասին տեղեկացնում է A Bola-ն:
«Գայլեր»-ը առաջարկ են արել 35-ամյա խաղացողին, սակայն վերջինս մերժել է:
Պորտուգալացին ամեն ինչից գոհ է Թուրքիայում և չի ցանկանում հեռանալ թիմից:
Նախորդ մրցաշրջանում Կուարեժման մասնակցել է 34 խաղի՝ դառնալով 4 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ:
