fbpx
Իրավական

Ապօրինի ծառահատման դեպք Տավուշում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով, ապրիլի 21-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Նավուր գյուղի հանդամասում ստուգել են Բերդ քաղաքի Թեհլերյան փողոցի 48-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ բեռնատարի վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել:

Արդյունքում՝ ոստիկանները մեքենան ու փայտանյութը տեղափոխել են բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշվում է նաև, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ