fbpx
Իրավական
21:20 14/11/2019

Ապօրինի ծառահատման դեպք Գուգարքում

Նոյեմբերի 13-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Լոռու մարզի Փամբակ գյուղի վարչական տարածքում Գուգարքի ոստիկանները ստուգման են ենթարկվել «Օպել Վեկտրա» մակնիշի մի մեքենա՝ բեռնված մոտ մեկ խմ փայտանյութով:

Վարորդը՝ Սարամեջ գյուղի 48-ամյա բնակիչը, փայտանյութի ձեռքբերման համար համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե նույն օրը Եղեգնուտ գյուղի հարակից անտառում բենզասղոցով հատել է երեք կանգուն ծառ և փայտանյութը ցանկացել է տեղափոխել իր տուն:

Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ