fbpx
Արցախ
15:00 08/12/2019

Ապօրինի ծառահատման դեպք՝ Ստեփանակերտում

Դեկտեմբերի 6-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության քարտուղարություն է մուտքագրվել մայրաքաղաքի բնակչուհի, 1965թ.ծնված Ա. Ս.-ի դիմումն առ այն, որ 2019թ. նոյեմբերի 29-ին աշխատանքից վերադարձել է տուն և տեսել որ իր հողատարածքում անհայտ անձինք հատել են 30 տարեկան ընկուզենի և տանձի ծառերը: Հետագայում իմացել է, որ նշված ծառերը հատել են Ստեփանակերտ քաղաքի բնակչներ՝ 1958թ.ծնված Վ. Ա.-ն և 1948թ.ծնված Գ. Պ.-ն:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ 2019թ. նոյեմբերի 29-ին ժամը 10:00-ի սահմաններում ընկուզենին ապօրինի հատել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1958թ.ծնված Վ. Ա.-ն, իսկ տանձենին՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1948թ.ծնված Գ. Պ.-ն։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանության պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ