fbpx
Իրավական

Ապօրինի ծառահատման դեպք Ստեփանավանում

Մայիսի 3-ին, ժամը 16.00-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսության» մասնաճյուղից ոստիկանության Տարոնի բաժին անտառխախտման արձանագրություն էր ստացվել, որ մայիսի 2-ին իրականացված ստուգումների ժամանակ Ստեփանավանի անտառպետության թիվ 12 պահաբաժնի 45, 8, 12, 1, 3, 5, 24 անտառամասերում հայտնաբերվել են մի քանի ամսվա վաղեմության՝ ապօրինի հատված ընդհանուր 218 հատ տարբեր տրամաչափի և տեսակի ծառերի կոճղեր:

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 13.00-ին, բաժին է ներկայացվել 1987 թ. ծնված Վահագն Բ.-ն, որը խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում նշված պահաբաժնից ձեռնասղոցի գործադրմամբ պարբերաբար ապօրինի հատել է 40 հատ տարբեր տրամաչափի և տեսակի ծառեր, իսկ առաջացած փայտանյութը տեղափոխել է իր տան բակ և օգտագործել տունը ջեռուցելու նպատակով:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ