fbpx
Իրավական

Բացահայտվել է ապօրինի ձկնորսության դեպք (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Օգոստոսի 6-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի ծառայողները, Կոտայքի մարզի բնապահպանության աշխատակիցների հետ, Նոր Գեղի համայնքում, Հրազդան գետի ափից, ձկնորսության պարագաներով ու ձկներով հանդերձ, ապօրինի որս կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Քարաշամբ գյուղի 55-ամյա մի բնակչի, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ բաժանմունքում նա ոստիկաններին ներկայացրեց 157 կողակ, 39 բեղլու, ձկնորսական ցանց, 60 ամպեր հզորությամբ էլեկտրական մարտկոց, էլեկտրական փոխանցիչ՝ սև և կարմիր մալուխներով:

Ըստ 55-ամյա տղամարդու` դրանք պատկանում է իրեն, ձկներն ինքն է որսացել` հոսանքահարման եղանակով:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ