Իրավական
20:40 21/10/2021

Հայտնաբերվել է ապօրինի պահվող մարտական նռնակ ու զրահաբաճկոն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հոկտեմբերի 19-ին ոստիկանության Ամասիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների շնորհիվ տեղեկություն ստացան, որ Մայիսյան գյուղի բնակիչ, 50-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է զինամթերք:

«Նույն օրը Ախուրյանի բաժնի գործընկերների հետ զննեցին տղամարդու տան բակը։ Պարսպի մոտ դասավորված անվադողերի մեջից հայտնաբերվեցին պայթուցիչով մարտական նռնակ ու զրահաբաճկոն, որոնք առգրավվեցին։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նռնակի և զրահաբաճկոնի ձեռք բերման աղբյուրը քննությամբ պարզվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ