fbpx
Իրավական

Մետրոպոլիտենի ոստիկանները ապօրինի պահվող ատրճանակ են հայտնաբերել

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ հունիսի 23-ին ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի նախասրահից, զենք, զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 21-ամյա երիտասարդի:

«Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է առանց թույլտվության գազային թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով:

Նշանակվել է դատատեխնիկական և դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ