fbpx
Իրավական

Կապանի բնակիչը մոտ 8 խմ փայտ է ապօրինի հատել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ մարտի 15-ին ոստիկանությանմ Կապանի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանները շրջայցի ժամանակ ստուգել են Կապան քաղաքի 41-ամյա բնակչի՝ մոտ 8 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան։

«Վարորդը բեռի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել Կարմրաքար համայնքում:

Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ