fbpx
Իրավական

Ոստիկանները հետապնդել ու բռնել են ապօրինի փայտանյութ տեղափոխողին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հունիսի լույս 8-ի գիշերը, ուժեղացված ծառայության ընթացքում, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների տեսադաշտում էր հայտնվել Վանաձորի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդը» և սկսել են հետապնդել, հայտնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ վարորդը չի ենթարկվել մեքենան կանգնեցնելու ոստիկանների պահանջին։ Դսեղ գյուղի վարչական տարածքում ոստիկանները կանգնեցրել են մեքենան, որը բեռնված էր մոտ չորս խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։

«Ֆորդը», ապօրինի բեռով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Պարզվել է, որ հունիսի 7-ին 31-ամյա տղամարդը փայտանյութը ձեռք է բերել Դսեղի անտառում` բենզասղոցով երկու ծառ հատելով։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ