Մամլո ասուլիսի ժամանակ փաստաբան Սուսաննա Սարգսյանը հայտնել է, որ ապօրինի որդեգրված երեխանների վերաբերյալ քրեական գործերով որոշակի տեղաշարժ կա:
«Ծնողներից մեկի՝ Նաիրա Այվազյանի գործով արդեն կատարվել է արտաշիրիմում, փորձանմուշները վերցվել են, սպասում ենք գենետիկ հետազոտության արդյունքներին»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Սուսաննա Սարգսյանը: «Իմ վարույթում եղած դրվագներով արդեն 4 քրգործ է հարուցված, դեռ որ ոչ տուժող չի ճանաչվել, կճանաչվեն այն ժամանակ, երբ փորձաքննությունների արդյունքները կստացվեն, գնահատակններ կտրվեն»,- հավելեց փաստաբանը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել էր օտարերկրացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր։
Ըստ ծառայության տարածած հաղորդագրության, երկու հայաստանցիներ օգտագործել են իրենց կապերը հանրապետական ծննդատներից մեկում, մի շարք գերատեսչություններում ու նաև մանկատներում, հայաստանյան օրենքների կոպիտ խախտմամբ կազմակերպել են ավելի քան 30 փոքրիկների որդեգրումներ Իտալիայի քաղաքացիների կողմից։