fbpx
Ազատ Լրահոս

04:30 18/4/2019

Apple-ը 31 միլիոն դոլար կվճարի Qualcomm-ին․ Wall Street Journal

Wall Street Journal թերթի տեղեկություններով` Apple ընկերությունը և պրոցեսորների մատակարար Qualcomm-ը համաձայնության են եկել Քուփերթինոյի ընկերության կողմից արտոնագրերի հեղինակային իրավունքների խախտումների վերաբերյալ դատական քննությունը դադարեցնելու շուրջ:

Ըստ թերթի՝ Apple-ը և Qualcomm-ը համաձայնության են եկել պրոցեսորների արտոնագրերի և մատակարարումների շուրջ: Ընկերությունները դադարեցնում են դատավեճերը, բայց Apple-ը պարտավորվում է 31 միլիոն դոլար վճարել Qualcomm-ին։ Գումարը սահմանել է Սան Դիեգոյի դաշնային դատարանը:

Նշենք, որ ընկերությունների միջև ընթացող արտոնագրային պատերազմը սկսվել է 2017 թվականի հունվարից:

Վերեվ