ՏՏ

Apple-ը ցանկանում է ստեղել iPhone` 5G ցանցի աջակցությամբ

Apple ընկերությունը իր սարքավորումներն արտադրողներին առաջարկել է ստեղծել iPhone՝ 5G ցանցի աջակցությամբ: Այս մասին հայտնում է Nikkei Asian Review պարբերականը:

Ըստ պարբերականի՝ 2020-ին ներկայացվելիք 3 մոդելները հագեցած կլինեն առաջադեմ պրոցեսորով և էկրանով: Ընկերությունը մտադիր է 80 մլն սարքավորում առաքել:

Ինչպես հայտնում է Nikkei Asian Review-ն՝ այս քայլով ընկերությունը ցանկանում է Huawei ընկերությանը հեռացնել սմարթֆոնների արտադրողների երկրորդ հորիզոնականից: Ե՛վ Huawei-ն, ե՛վ սմարթֆոնների խոշոր արտադրող Samsung-ն արդեն 5G ցանցի աջակցությամբ սմարթֆոններ են թողարկել:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ