Apple-ի սմարթֆոնները՝ առանց ֆիզիկական SIM-քարտերի-Azat TV
Գիտություն
21:00 28/12/2021

Apple-ի սմարթֆոնները՝ առանց ֆիզիկական SIM-քարտերի

Ամերիկյան Apple ընկերությունը պատրաստվում է սմարթֆոնների թողարկման, որոնք կաշխատեն առանց ֆիզիկական SIM-քարտերի: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով 9to5mac պորտալին:

Ըստ աղբյուրի՝ տեխնոլոգիական հսկան բանակցություններ է վարել ԱՄՆ-ի բջջային կապի օպերատորների հետ՝ խորհուրդ տալով նրանց պատրաստվել այնպիսի սմարթֆոնների թողարկման, որոնք համալրված կլինեն միայն էլեկտրոնային քարտով (eSIM): Դա պետք է տեղի ունենա արդեն 2022 թվականի սեպտեմբերին: Խոսքն ապագա iPhone 14-ի մասին է:

Հավանաբար, Apple-ն առանց SIM-քարտի «այֆոն» կթողարկի միայն ամերիկյան շուկայի համար, ինչպես դա արվել է mmWave 5G ստանդարտի աջակցման դեպքում, որը բացառիկ է մնում ԱՄՆ-ի համար:

iPhone-ի վերջին մի քանի սերունդները կարող են կիրառել eSIM, որը հնարավոր է գործարկել ֆիզիկական nanoSIM-ի հետ միասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ