fbpx
ՏՏ

Apple-ի հին մոդելները կզրկվեն ինտերնետից․ ընկերությունը նախազգուշացրել է

Apple ամերիկյան կորպորացիան iPhone-ի և iPad-ի հնացած մոդելների տերերին նախազգուշացրել է, որ եթե նրանք չթարմացնեն իրենց սարքերի ծրագրային ապահովումը iOS օպերացիոն համակարգի վերջին տարբերակով, ապա կզրկվեն ինտերնետից։ Այս մասին հաղորդում է CNN-ը։

Սպառնալիքի տակ են հայտնվում այն սարքերը, որոնք թողարկվել են մինչ 2012 թվականը։

Ընկերությունից հայտնում են, որ ծրագրային ապահովման վերատեղադրումն անհրաժեշտ է, որովհետև ամեն 19 տարին մեկ GPS սարքերում ժամանակը հստակ չափելու համար թարմացում է կատարվում։

Թարմացումը անհրաժեշտ էր անել մինչև նոյեմբերի 4-ը՝ 04:00-ն։ Այժմ նրանք, ովքեր չեն թարմացրել, պետք է պատճենեն հեռախոսի պարունակությունն ու վերականգնեն այն համակարգչով։

Կախված սարքի մոդելից՝ ծրագրային ապահովման թարմացված տարբերակները պետք է լինեն հետևյալները՝ 10.3.4 կամ 9.3.6։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ