fbpx
Մշակույթ

Apple-ը 5 ժամանոց ֆիլմ է նկարելու 1 կադրով (ՏԵՍԱՆՅՈւԹ)

iPhone 11 Pro Max-ի մեկ լիցքավորմամ Apple ընկերությունը և Պետական Էրմիտաժը պատրաստվում են 5 ժամանոց ֆիլմ նկարել: Ֆիլմը լինելու է թանգարանների մասին և նկարահանվելու է 1 կադրով:

Ֆիլմն ինքը և դրա թրեյլերն արդեն հասանելի են YouTube-ում Apple-ի պաշտոնական ալիքում:

Apple-ի և Էրմիտաժի՝ ավելի քան հինգ ժամ տևողությամբ համատեղ նախագիծն իրենից ներկայացնում է զբոսանք թանգարանով, որտեղ հանդիսատեսին ներկայացվում են 45 սրահներ և արվեստի գրեթե 600 ստեղծագործություններ:

Այդ ֆիլմը թանգարանի կյանքից մեկ օր պատկերելու փորձ է, պատմում է նախագծի ռեժիսոր Ակսինյա Գոգը:

Էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու խոսքով՝ նման փորձը նոր մոտեցում է թանգարանի նկատմամբ:

«Կինոն ստեղծվել է ամենաժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ, բայց դրա հետ մեկտեղ ցույց է տալիս դասական թանգարան և դասական արվեստ: Թվում է՝ ցուցադրվում է «սովորական» Էրմիտաժը, բայց ոչ սովորական անկյան տակ: Այդ ամենն էլեկտրոնային էսթետիկայի հաջորդ փուլն է, երբ տեխնոլոգիաները սկսում են հումանիզացվել: Դա էլ հենց արդիականությունն է»,-հավելել է Պիոտրովսկին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ