Apple-ը ներկայացրել է MacBook-ը հզոր՝ M2 PRO և M2 MAX չիպերի վրա

Հունվարի 17-ին ընկերությունն անցկացրեց 14 և 16 դյույմանոց էկրանով MacBook Pro-ի և Mac mini-ի շնորհանդեսը։ Արտաքինից այս նոութբուքերը փոքր-ինչ տարբերվում են նախորդ սերնդի նոութբուքերից․ հիմնական փոփոխությունները ներսում են։ M2 PRO և M2 MAX չիպերը 6 անգամ ավելի արագ են, քան Intel-ի վրա հիմնված MacBook Pro-ի բարձրակարգ սարքերը: Հունվարի 27-ից սկսած Apple-ի նոր ապրանքները հասանելի կլինեն պաշտոնական վերավաճառող խանութներում՝ նախնական պատվերներ գրանցելու համար: Խոսենք սարքերի մասին ավելի մանրամասն:

MacBook Pro-ն առաջվա պես ոճային տեսք ունի՝ մոնոլիտ ալյումինե կաղապարով, էկրանի նրբագեղ շրջանակով և 1080p HD տեսախցիկի պաշտպանիչ կաղապարով։

Նոթբուքները հասանելի են 14 դյույմանոց և 16 դյույմանոց չափերով և ունեն Liquid Retina XDR բարձրորակ էկրան: Էկրանն ունի լայն գունային գամմա և ունի 1 միլիարդ գույն, ինչը երաշխավորում է հարթ գրադիենտներ, մանրակրկիտ և առավելագույն հստակ երանգներ։ Պորտերը ներառում են երեք Thunderbolt 4, SDXC քարտի բնիկ և MagSafe 3 լիցքավորիչ։ Նոր MacBook Pro-ում պահպանվում են բոլոր վեց ստուդիական որակի բարձրախոսներ ու խոսափողներ:

Պրոֆեսիոնալ շարքի հիմնական առանձնահատկությունները

MacBook Pro-ի նոր սերունդը զգալիորեն կատարելագործվել է կատարողականության, մարտկոցի աշխատանքի և ընդհանուր արտադրողականության առումով: Տեխնիկական առանձնահատկությունները թույլ են տալիս անխափան կերպով կոդավորել և ռենդել, ստեղծել երաժշտություն, խմբագրել տեսանյութեր և աշխատել լուսանկարների հետ:

MacBook Pro-ի փոփոխություններից հարկ է նշել 12-միջուկանի Core i9 պրոցեսորը և 19-միջուկանի գրաֆիկական պրոցեսորը: Սա նշանակում է, որ մենք ստանում ենք արագության աճ նույնիսկ ամենաբարդ առաջադրանքների դեպքում, բարձր կատարողականություն գրաֆիկական խմբագիրների, վիդեո խմբագիրների և, իհարկե, խաղերի հետ աշխատելիս:

Ամենաթարմ